hqdefault-10

8 մլրդ դոլարով ի՞նչ եք սարքել, այդ գումարի մի զգալի մասը գնացել է անհայտ ուղղությամբ. Քոչարյան | news.am

news.am Այն 230 միլիոն դոլարով, որն իր ժամանակին հատկացվել էր «Լինսի» հիմնադրամի ծրագրով, մենք աղետի գոտում և Երևանում այնքան ճանապարհներ, դպրոցներ, կամուրջներ, թունելներ ու շենքեր ենք կառուցել, որ ես կարող եմ մի շաբաթ քայլել ու ցույց տալ այդ օբյեկտները։ Իսկ գործող ռեժիմը երկրի պարտքը հասցրել է աստղաբաշխական 15 միլիարդի և չի կարող հաշվետվություն տալ ոչ մի ցենտի համար։ Այս մասին մայիսի 23-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում «Հայաստան» դաշինքի՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Բաց երկխոսության ընթացքում գյուղացիներից մեկը ծայրահեղ վրդովմունք է արտահայտել պետական ապարատի քայքայման կապակցությամբ՝ վարչապետին անվանելով «թուրքական գործակալ», որը միլիոնավոր դոլարներ է ծախսում սելֆիներով ուղեկցվող անիմաստ արտասահմանյան ճամփորդությունների վրա, մինչդեռ թշնամին կանգնած է ինքնիշխան հայկական հողի վրա։ Ընտրողը քննադատել է իշխանության մեջ առկա կադրային սովը՝ մատնանշելով առողջապահության նախարարի համապատասխան կրթության բացակայությունը և էկոնոմիկայի նախարար Պապոյանի բացարձակ անփորձությունը, որը «խաղողի վազը վայրի թրթնջուկի արմատից չի տարբերի»։ Նա կոչ է արել Ռոբերտ Քոչարյանին՝ հաղթանակից հետո միավորվել Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Սամվել Կարապետյանի նման գործընկերների հետ՝ իսկական, ուժեղ պրոֆեսիոնալներից կազմված կառավարություն ձևավորելու համար։

Մեկնաբանելով բնակչի այս դիտարկումները՝ Քոչարյանը համաձայնել է, որ պետության ղեկին ադեկվատ և հավասարակշռված ղեկավար ունենալը շռայլություն չէ, այլ նորմ, որից Հայաստանն այսօր զրկված է միայն տեսախցիկների առաջ շոուներ անելուց հասկացող պաշտոնյաների դիլետանտության պատճառով։

«Դուք 8 մլրդ դոլարով պարտքը ավելացրել եք, հասցրել եք 15 միլիարդի։ Ի՞նչ եք սարքել այդ 8 միլիարդով։ Կարելի էր այս երկիրը դրախտ սարքել այդ պարտքերով։ Ուղղակի համոզված եմ՝ այդ գումարի մի զգալի մասը մսխվել է, գնացել է անհայտ ուղղությամբ»,- նշել է Քոչարյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն