azatutyun.am Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսն այսօր քարոզարշավով Շիրակի մարզում էր։
Թեև վարչապետն իր հռչակած «պատերազմի եռագլուխ կուսակցության» մեջ ՀԱԿ-ին չի ներառում, բայց Կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ևս կարծում է, որ Փաշինյանի բանակցած խաղաղությունն իրատեսական չէ։
«Իշխանությունը փորձում է ժամանակավոր նախընտրական զինադադարը, որը Ալիևը տվել է Փաշինյանին, որ իր նման ապաշնորհ մարդուն ընտրել տա Հայաստանում, մատուցել որպես խաղաղություն», – ասել է ընդդիմադիր գործիչը։
Անդրադառնալով Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ծրագրին՝ Զուրաբյանը պնդել է, թե դրա ապագան վտանգված է, քանի որ ամերիկա-իրանական պատերազմից հետո Միջին Արևելքում բալանսը փոխվել է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում