ժաննա անդրեասյան կառաաավվվ

SOAD-ի համերգը մնում է օրակարգում․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է System of a Down ռոք խմբի հավանական համերգին Հայաստանում։

«Մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը և այո, քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում համերգ կազմակերպելու տարբերակը, ինչի մասին էլ խոսել է վարչապետը։ Այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։ Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Ավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ System of a Down-ը համերգ կունենա Երևանի Հանրապետության հրապարակում։ Սակայն ժամեր անց խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը հերքել էր տեղեկությունը․ «Մենք պլանավորում էինք համերգ ունենալ այս տարվա հուլիսին, բայց որոշեցինք հետաձգել այն լոգիստիկ և ժամանակային բարդությունների պատճառով։ Մենք դրա մասին կհայտարարենք, երբ պարզ լինի նոր ժամկետը»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն