lfwha2gjznzi31nwexmqppeogcz4o8s5quqoxwis

Զինված անձը կրակ է բացել Սպիտակ տան մոտ | armenpress.am

armenpress.am Վաշինգտոնի 17-րդ փողոցի ու Փենսիլվանիա պողոտայի խաչմերուկում` Սպիտակ տան անվտանգության անցակետի մոտ, մի տղամարդ պայուսակից հանել է ատրճանակը և կրակ բացել։ Տեղում գտնվող գաղտնի ծառայության աշխատակիցները պատասխան կրակ են բացել ու վիրավորել զինված անձին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։

Ինչպես հայտնում է CBS-ը, հրաձգության ժամանակ վիրավորվել է անցորդներից մեկը, սակայն նրա վիճակի մանրամասներ հայտնի չեն։ Գաղտնի ծառայության աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան։

CBS և NBC աղբյուրների համաձայն՝ կրակողը 21-ամյա Նասիր Բեսթն էր, ով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել։ 2025 թվականի հուլիսին Բեսթը փորձել էր մտնել Սպիտակ տուն, որից հետո ձերբակալվել և ուղարկվել հոգեբուժական կլինիկա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն