706220177_122137075437071054_1443741528556097064_n

«Բոլորին դեմ եմ»-ը քաղաքական ուժերի պորտը տեղը դնելու ինտերակտիվ ակցիա իրականացրեց Գյումրիում

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի 17-րդ օրը գտնվում է Գյումրիում։

Ռիժկովի ճեմուղում կուսակցությունն իրականացրել է «քաղաքական ուժերի պորտը տեղը դնելու ինտերակտիվ ակցիա»։ Դրա շրջանակում ճեմուղում տեղադրվել էր ընտրություններին մասնակցող բոլոր 19 ուժերի նշաններով ցուցատախտակ, իսկ քաղաքացիները կարող էին պորտի պատկերով կպչուն թղթերը փակցնել որևէ քաղաքական ուժի պատկերի վրա։

Ակցիայի ընթացքում կուսակցության անդամները նշեցին, որ իրենց մեղադրում են անլուրջ լինելու մեջ, սակայն իրենց ակցիաները շատ լուրջ են և շատ քաղաքական:

Կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանը, խոսքն ուղղելով քաղաքացիներին, նշեց, որ հունիսի 7-ին կարող են գնալ ընտրությունների և քաղաքական գնահական տալ ուժերին․ «Ովքեր ձեզ զզվեցրել են, ովքեր ձեզ հոգնեցրել են․ կարող եք գնալ հունիսի 7-ին ընտրատեղամաս ու բոլոր այդ անպատասխանատու քաղաքական ուժերի պորտը տեղը դնել»,- ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն