factor.am Հայաստանն ի՞նչ է արտադրում, որ մի հատ էլ Եվրոպա արտահանի։ Այս մասին Էրեբունիում ընթացող նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա՝ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով երկրում ձևավորվել է «չարչիական տնտեսություն», որը հիմնված է բացառապես առևտրի, այլ ոչ թե արտադրության վրա։
«Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու»,- ասաց Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ տեղական արտադրանքը պետք է մրցունակ դառնա ինչպես Ռուսաստանում և Եվրոպայում, այնպես էլ Իրանում ու Միացյալ Նահանգներում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ մայիսի 24-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ «Աքալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար»։