696060197_1705401900483361_9026547869662831635_n

Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան | factor.am

factor.am «Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում»,- այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Էրեբունիում հրավիրված հանրահավաքի ժամանակ։

«Ե՞րբ եք լսել զորավարժությունների մասին, ոչ թե «պարադի» մասին, այլ զորավարժությունների մասին։ Քանի՞ տարի է՝ չի եղել, ոչինչ չի արվում։ Ժամանակակից բանակը չի կարող լինել պահակային բանակ»,- ասաց Քոչարյանը։

Իր ելույթում 2-րդ նախագահն անդրադարձել է երկրի արտաքին պարտքի աճին՝ հայտարարելով, որ վերջին տարիներին պարտքն ավելացել է 8 միլիարդ դոլարով, սակայն Երևանում որևէ խոշոր ծրագիր, ըստ նրա, չի իրականացվել։

Քոչարյանն անդրադրաձել է նաև անվտանգության հարցերին։ Ըստ նրա՝ «Հայաստան» դաշինքի անվտանգության մոդելը հենված է երեք հիմնասյուների վրա՝ մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։ Նա նաև իշխանություններին մեղադրել է հզոր դաշնակցի հետ հարաբերությունները հետևողականորեն փչացնելու մեջ՝ իր հիշատակած դաշնակցի անունը սակայն չի տվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն