0ffe0000-0aff-0242-df73-08da4e368031_cx0_cy1_cw0_w1023_r1

«Եթե այս իշխանությունը մնաց, այս ճանապարհով չենք հասնի Վայք»․ Սաղաթելյանը՝ Վայքում | azatutyun.am

azatutyun.am  «Եթե էս իշխանությունը մնաց, ապա էս ճանապարհով չենք հասնի Վայք», – հայտարարեց ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Վայքում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ:

Սաղաթելյանը պնդեց, թե Նիկոլ Փաշինյանն ընտրվելու դեպքում հանձնելու է Տիգրանաշենը, և դիմեց Վայքի բնակիչներին. – «Եթե Փաշինյանը գա այստեղ, հարցրեք՝ Տիգրանաշենը ի՞նչ է անելու»:

Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ 2021 թվականի ընտրություններում Վայոց ձորի մարզը գրեթե 60 տոկոսով իր ձայնը տվել էր «Քաղաքացիական պայմանագրին», ու շատ ժամանակ չանցած՝ ադրբեջանցիները «հայտնվեցին Ջերմուկում»:

Քարոզարշավին իրեն ուղղված հարցին, թե ի՞նչ տարածքներ են հանձնվելու, վարչապետ Փաշինյանը ադրբեջանական անուններով թվարկել էր երեք անկլավները. «Ադրբեջանի երեք տարածքները՝ Բարխուդարլի, Խեյրեմլի… սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետև եթե Արծվաշենը հետ է գալիս ամբողջությամբ… կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք»։

Ընդդիմությունը պնդում է՝ անկլավների մասին հայտարարությամբ վարչապետը հող է նախապատրաստում վերընտրվելու դեպքում դրանք Ադրբեջանին վերադարձնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն