armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում։ Թրամփը Truth Social հարթակում գրել է, որ կա՛մ կլինի «հրաշալի գործարք բոլորի համար», կա՛մ ընդհանրապես ոչ մի գործարք, և նորից կսկսվեն կրակոցներ՝ «ավելի մեծ ու ուժեղ, քան երբևէ»։
Նա նաև հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Աբրահամյան համաձայնագրերի ստորագրումը պետք է լինի Իրանի հետ համաձայնագրի մաս:
Թրամփը հայտնել է, որ մայիսի 23-ին զրուցել է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Բահրեյնի ղեկավարների հետ և քննարկումների ժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից «այս շատ բարդ խնդիրը լուծելու համար կատարված ամբողջ աշխատանքից հետո պարտադիր պետք է լինի, որ այս բոլոր երկրներն առնվազն միաժամանակ ստորագրեն Աբրահամյան համաձայնագրերը»։
«Քննարկվող երկրներն են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (արդեն անդամ է), Կատարը, Պակիստանը, Թուրքիան, Եգիպտոսը, Հորդանանը և Բահրեյնը (արդեն անդամ է): Հնարավոր է, որ նրանցից մեկ կամ երկուսը պատճառ ունենան դա չանելու համար, և դա կընդունվի, բայց մեծ մասը պետք է պատրաստ լինեն, ցանկանան և կարողանան Իրանի հետ այս կարգավորումը դարձնել շատ ավելի պատմական իրադարձություն, քան կլիներ այլ դեպքում», – գրել է Թրամփը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում