Ուկրաինացիներն անօդաչուներով հարձակվել են Կուբանի Սլավյանսկի և Նիժնեկամսկի վրա, կան զոհեր | azatutyun.am

Ուկրաինացիներն անօդաչուներով հարձակվել են Կուբանի Սլավյանսկի և Նիժնեկամսկի վրա, կան զոհեր | azatutyun.am

azatutyun.am Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքի վրա: Քաղաքային իշխանությունների տվյալներով, զոհվել է երկու մարդ՝ ավտոմեքենայում, որի կողքին պայթել է դրոնը: Եվս վեց մարդ տուժել է:

Ուկրաինական տելեգրամյան ալիքները գրում են, որ անօդաչուները գրոհել են Նիժնեկամսկի արդյունաբերական գոտին, որտեղ մի քանի նավթավերամշակման ձեռնարկություն կա՝ «ՏԱՆԵԿՕ», «ՏԱԻՖ-ՆԿ», «Նիժնեկամսկնեֆտեխիմ»: Տեսանյութերում երևում են հրդեհներ: Իշխանությունները վնասի մասին դեռ չեն հաղորդել:

Ուկրաինական անօդաչուները թիրախավորել են նաև նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկ քաղաքում: Astra տելեգրամյան ալիքի վերլուծությունը հաստատում է հարվածը ձեռնարկությանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն