487252f3-939d-47ae-8f6f-7c4946208b72_cx0_cy5_cw0_w1023_r1

Մոսկվան կոչ է անում օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանը կոչ է արել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը՝ զգուշացնելով, որ նախատեսում է ավելի շատ հարվածներ հասցնել Ուկրաինայի մայրաքաղաքին, այդ թվում՝ «որոշումների կայացման կենտրոններին»։

«Հարվածները կուղղվեն ինչպես որոշումների կայացման կենտրոններին, այնպես էլ հրամանատարական կետերին … Մենք զգուշացնում ենք օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին, հնարավորինս շուտ լքել քաղաքը», – ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Մոսկվան պնդում է, թե սա պատասխանն է Ուկրաինայի կողմից անցած ուրբաթ իրականացված անօդաչուների հարձակմանը, որի թիրախում է եղել ուսանողական հանրակացարաններից մեկը: Ուկրաինան պնդել է, թե հարվածել են անօդաչու թռչող սարքերի էլիտար հրամանատարական ստորաբաժանմանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն