96725253_0016001067_1440x900_80_0_1_67b919138601bb02502a1343c78fc7c2-jpg

Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել․ Մարտունիում ստիպում են գնալ ՔՊ-ի գրասենյակի բացմանը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչական ռեսուրս է կիրառում։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը` հրապարակելով ձայնագրություն։

Ըստ ձայնագրության՝ Մարտունի համայնքի կրթության բաժնից զանգահարում են մանկապարտեզների տնօրեններին ու պարտադրում, որ գնան ՔՊ կենտրոնական գրասենյակի բացմանը։

«Բարև ձեզ, հարգելի՛ տնօրեններ, այսօր ժամը 7-ին Մարտունի քաղաքում բացվելու է ՔՊ կենտրոնական գրասենյակը, ուստի խնդրում եմ ձեր տղամարդ աշխատակիցներին տեղյակ պահեք, որ անպայման ներկա լինեն»,- լսվում է ձայնագրության մեջ։

Թաթոյանի տեղեկություններով՝ դրանից հետո Մարտունիում նաև ցուցակագրել են այն մարդկանց, ովքեր գործող իշխանությանը չեն աջակցում, նրանց անուն-ազգանունները փոխանցվել են համայնքապետարան։

«Սա է այսօրվա վիճակը, որ ի սկզբանե անարդար են անցկացվում ընտրությունները»,- ասաց Թաթոյանը։

Նա հավելեց՝ սա ևս ուղարկվելու է իրավապահ մարմիններին քննության համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն