արման թաթոյան

«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում «Միասնության թևեր»-ի առերևույթ ապօրինի ֆինանսավորման մասին հրապարակման հիմքով

«Միասնության թևեր» կուսակցությանը առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով «Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Այս մասին հայտնել է դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Հետաքննությունից պարզ է դառնում, որ խոսքը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Սերգեյ Կիրիյենկոյի կուռացիայի տակ գործող ЭИСИ ինստիտուտի միջոցով տրվող աջակցության մասին է։

Դոսյե կենտրոնի հրապարակման մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 231-րդ (Կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելը) և 232-րդ (Կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը խոշոր չափերով շրջանցելը) հոդվածներով առերևույթ հանցակազմ կա «Միասնության թևեր» կուսակցության մասով։

Կենտրոնի հրապարակման մեջ նշված՝ Արման Թաթոյանի ֆինանսավորման նախահաշիվներն ու փոխանցումների մասին տեղեկությունները բավականին արժանահավատ են, քանի որ տրամաբանորեն բացատրում են Թաթոյանի ու «Միասնության թևեր» բռենդի PR-ի վրա ծախսված ահռելի գումարների ծագումնաբանությունը, որը գաղտնի էր պահվում։

Դեռևս երկու շաբաթ առաջ էինք բացահայտվել, որ նախկին ՄԻՊ-ի ու «Միասնության թևեր» բռենդի PR-ի համար ահռելի գումարներ են ծախսվել, որոնք խորամանկ կերպով շրջանցել են կուսակցությունների ֆինանսական թափանցիկության կարգերը։

Նաև բացահայտել էինք, որ «Միասնության թևերի» բոլոր շուրջ 30 գրասենյակների վարձակալության պայմանագրերը պատշաճ գրանցված չեն եղել։

Այսօր Դոսյե կենտրոնի այդ ամենը ամբողջությամբ բացատրող նյութեր հրապարակեց։ Այդ գրասենյակների վրա, ըստ կենտրոնի հրապարակման, 5 ամսում ծախսվել է Թաթոյանի PR ծախսերի 926 միլիոն դրամից 322 միլիոնը»,- նշված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն