արման թաթոյան

Հրապարակված թվերը հորինված են, բացարձակ չափազանցված․ Արման Թաթոյանը՝ Դոսյե կենտրոնի հետաքննության մասին

«Միասնության թեւերին» վերագրվում են աստղաբաշխական ծախսեր, ինչը կեղծիք է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ արձագանքելով Դոսյե կենտրոնի հետաքննությանը։

«Մենք շատ պարզ տեսնում ենք ականջներ այսօր իմ մասին հրապարակված ստահոդ հոդվածում։ Դեպքերի զարգացումը ցույց կտա, թե ում ականջներն են:

Հրապարակված թվերը հորինված են, բացարձակ չափազանցված: Մենք նշվածի կեսի կեսն էլ չենք ծախսել:

Գրասենյակների համար նշված գումարի 10% ենք ծախսել:

Սրանք փաստեր են, օբյեկտիվ փաստեր: Ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունները ընդհանրապես սուտ են:

Մեր բոլոր քայլերը համապատասխանում են օրենքին. դրանք երևում են հարկային ու բանկային հաշվետվություններով ու բոլոր մյուս վերաբերելի հիմքերով:

«Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել եւս` Ռուսաստանից։

Մենք հիմա փնտրում ենք իրավական ուղիներ. պատասխանատվության ենթարկելու համար դատի ենք տալու կասկածելի սկզբնաղբյուրին։ Հետո գնալու ենք բոլորի հետևից, ովքեր փորձում են ձեռքերը տաքացնել:

Իմ հեղինակության ու բարի համբավի հետ որևէ մեկին թույլ չեմ տալու խաղալ»,- նշել է Թաթոյանը։

Հիշեցնենք, որ Դոսյե կենտրոնը հետաքննություն է հրապարակել՝ ըստ որի՝ «Միասնության թևեր» կուսակցությանը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Սերգեյ Կիրիյենկոյի կուռացիայի տակ գործող ЭИСИ ինստիտուտի միջոցով 926 միլիոն դրամ է հատկացվել։  Ըստ հրապարակման՝ կուսակցության գրասենյակների վրա 5 ամսում ծախսվել է Թաթոյանի PR ծախսերի 926 միլիոն դրամից 322 միլիոնը։

«Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարել է, որ «Միասնության թևեր» կուսակցությանը առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն