Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է՝ Ծոցի երկրներն այլևս վահան չեն լինի ԱՄՆ բազաների համար | factor.am

Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է՝ Ծոցի երկրներն այլևս վահան չեն լինի ԱՄՆ բազաների համար | factor.am

factor.am Մերձավոր Արևելքի երկրներն «այլևս չեն ծառայի որպես վահան ԱՄՆ բազաների համար»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին, գրում է CNN-ը։

Իսլամական հաջի շրջանի առթիվ հրապարակված գրավոր ուղերձում Խամենեին խոսել է  Ծոցի տարածաշրջանի և աշխարհի համար ի հայտ եկող «նոր կարգի» մասին։

«Միացյալ Նահանգները ոչ միայն այլևս անվտանգ ապաստան չի ունենա իր չարագործությունների և տարածաշրջանում ռազմական բազաներ հիմնելու համար, այլև օրեցօր ավելի է հեռանում իր նախկին կարգավիճակից»,- նշել է Խամենեին։

Նա նաև հավելել է, որ Իսրայելը և նրա առաջնորդները «մոտենում են իրենց ողբալի գոյության վերջին փուլին»։

Հոր՝ Ալի Խամենեիի սպանությունից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդի պաշտոնում  ընտրվելուց ավելի քան տասը շաբաթ անց իրանցիները դեռևս չեն տեսել կամ լսել Խամենեիին, սակայն նա մի քանի գրավոր ուղերձներ է հղել։

Խամենեիի վերջին ուղերձը հնչում է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը և Իրանը փորձում են կարգավորել փետրվարի վերջին սկսված պատերազմին վերջ դնելու հնարավոր համաձայնագրում ձևակերպումները։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն