vihvw2v0wxbvuwbwfcvxsatbkageims9mvatlbxg

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները շարունակում են քարոզարշավը Սյունիքի մարզում | armenpress.am

armenpress.am «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ դաշինքի առաջնորդ և նախընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, շարունակում են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը Սյունիքի մարզում։

Քարոզարշավի շրջանակներում Քաջարանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հորդորել է բոլորին գնալ ընտրության և քվեարկել իրենց ուժի օգտին։

«Կարող ենք միանշանակ ասել, որ չեք փոշմանելու։ Հայաստանը արդյունաբերական երկիր դարձնելը մեր ծրագիրն է, և մինչև արդյունաբերական երկիր չդառնանք, տարածաշրջանում դերակատարում չենք ունենա»,-ասել է Քոչարյանը՝ խոստանալով նաև լուծում տալ քաջարանցիներին հուզող ընթացիկ մյուս հարցերին։

Դաշինքի ներկայացուցիչները մայիսի 26-ին հանդիպել են նաև Մեղրի քաղաքի բնակիչների հետ։

Ժամը 18։30-ին էլ դաշինքը հանրահավաք է հրավիրել Կապան քաղաքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն