8938954859681560724

Լևոն Զուրաբյանը հայտնում է՝ Հանրային հետուստատեսությունը իր հարցազրույցի YouTube-յան տարբերակից հատված է կտրել

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հայտնում է, որ Հանրային հետուստատեսությունը Պետրոս Ղազարյանի հետ իր հարցազրույցի YouTube-յան տարբերակից հատված է կտրել։

Ըստ Զուրաբյանի կտրվել է հետևյալ հատվածը․ «… միանգամից հանեցին ՔՊ-ի կազմից: Եվ շատ պարզ է արդեն, որ Նիկոլ Փաշինյանը և իր ռեժիմը դառել է խաղամոլության տարածման և թռիչքաձև աճի հովանավորը: Դա ուղղակի ահավոր ժանտախտ է: Նույնը՝ թմրամոլության տեմպերն են հուշում, որ էստեղ ինչ-որ լուրջ պայքար չի տարվում, և նորից հովանավորության մասին կարող ենք շատ փաստեր բերել։ Ես կարծում եմ, որ սա ահավոր խնդիր է, և մենք գալով իշխանության պետք է լուրջ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի սրա դեմ պայքարենք և երիտասարդությանը լուրջ հեռանկարներ ցույց տանք: Դրա համար մենք ունենք ծրագիր…»։

«Այդ կոպիտ միջամտությունը նախ անօրինական է: Այն սահմանափակում է իմ խոսքի ազատության և լսարանի` ազատորեն տեղեկատվություն ստանալու ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ իրավունքները:

Ավելի կարևոր է, սակայն, որ այս կոպիտ միջամտությամբ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ցույց տվեց, թե ինչից է շատ վախենում. որ նարկոբիզնեսի և կազինոների ՀՈՎԱՆԱՎՈՐԻ իր դերը չբացահայտվի ժողովրդի առաջ:

Այ ՆԱՐԿՈԲԱՐՈՆ Նիկոլ, երեք պատերազմներում մեզ պարտության տանելը, ազգը փչացնելու և հարստահարելու համար թմրամոլությունն ու խաղամոլությունը ծաղկեցնելու քո ջանքերը ցույց են տալիս, որ իրականում այս ամենը զուտ ապաշնորհության արդյունք չի, այլ ծրագիր:

Բայց ինչ էլ անես, ժողովրդից քո ավերիչ և ապականիչ գործողությունները չես թաքցնելու:
Հայ Ազգային Կոնգրեսը միակ քաղաքական ուժն է, որ համարձակվում է բացահայտել Նիկոլ Փաշինյանի մասին այս ճշմարտությունները և ունի այդ չարիքները արմատախիլ անելու մշակված ծրագիր (տե`ս anc.am): Եվ մենք այս ամենի վերջը տալու ենք:

P. S. Եվ, այո, Պետրոս, ոնց-որ թե ՌԵԺԻՄԸ ԽՈւՃԱՊԻ ՄԵՋ Է, եթե ստիպված է դիմել այսքան փոքրոգի և ճղճիմ քայլերի, այլապես գրաքննության չէր ենթարկի իմ խոսքը և ուղղակի փաստերով կհերքեր մեղադրանքներս:

Ի դեպ, Հանրային հեռուստատեսությունը արդեն 25-րդ րոպեից փորձում էր ավարտել իմ հարցազրույցը, իսկ հետո սպառնում, որ 30 րոպեից ավել տևողության դեպքում կկտրեն իմ հարցազրույցը: Վերջը կտրեցիք: Բայց հետո ես տեսա երեք շաբաթվա մեջ երկու անգամ հրավիրում եք Արման Թաթոյանին և մի դեպքում նրան տալիս 37, մյուս դեպքում 42 րոպե: Բա եղա՞վ, Պետրոս»,- գրել է Զուրաբյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն