Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով ներկրած թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպք․ 1 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել

Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով ներկրած թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպք․ 1 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել

Երևանում թմրամիջոցների խոշոր խմբաքանակի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է Գյումրու բնակիչ տղամարդ․ նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է ավելի քան 1 կգ մարիխուանա: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

«Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ։

Ըստ տեղեկության՝ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեին Հայաստան:

Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցում, մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեց Գյումրու բնակիչ 54-ամյա մի տղամարդ։

Քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ ավտոմեքենայում հայտնաբերվեց մոտ 1 կգ 100 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Գյումրեցին կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն