qochari-artak-hmayak

Այս քարոզարշավին չենք էլ ուզում մասնակցել, որ այս ատելության մթնոլորտի մաս չդառնանք. Արտակ Սարգսյան | aravot.am

aravot.am «Մենք դժվարին պայմաններում ենք անցկացնում մեր ընտրարշավը, կան դժվարություններ: Դուք գիտեք, որ 2012 թ. ես ընտրվել էի ԱԺ պատգամավոր, սակայն մանդատն ինձանից խլեցին Սերժ Սարգսյանի ցուցումով: Իմ այն ժամանակվա գործընկեր Գագիկ Ծառուկյանն էլ ինձ դավաճանեց… Ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի՝ Արտակ Սարգսյանը իսկական ուժեղ, կայացած, համոզմունքներում կայուն, հուսալի մարդ է, որն 8 լեզու գիտի»,- ասուլիսում ասաց «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը եւ Քոչարի կուսակցության նախագահ ու վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը ներկայացրին «9 քայլ երկիրը Երկիր դարձնելու ուղղությամբ» իրենց նախընտրական ծրագիրը:

«Դուք կարող եք տեսնել, որ նույնիսկ համար 9-ը հայկական զարդերով է, եկեղեցին էլ գտնվում է մեջը: Այո, մենք կարեւորություն ենք տալիս Հայ Առաքելական եկեղեցուն, Կաթոլիկ եկեղեցուն, Ավետարանական եկեղեցուն, մեր մյուս քրիստոնյա եկեղեցիներին: Հայ Առաքելական եկեղեցուն օժտելու ենք դիվանագիտական ստատուսով, որպեսզի նա, բացի պաշտպանումից, կատարի այն դերը, որը երկար ժամանակ դեսպանատները ձախողում են»,- իրենց ուժի քարոզչաթերթիկի ձեւավորումը ցույց տալով՝ ասաց Արտակ Սարգսյանը: Նա ափսոսանք հայտնեց, որ որոշ հայկական համայնքներ կապ չունեն հայրենիքի հետ, իսկ Սփյուռքի նախարարությունը փակված է:

Նրա խոսքով՝ 30 տարի մեզ վրա դրված էր ապաշրջափակման պարտավորություն, սակայն մենք ձախողեցինք: Դրա համար իրենց ուժն առաջարկում է, որ կառավարությունը փորձաշրջանով աշխատի, իրեն չարդարացնելու դեպքում՝ հետ կանչեն: «Տեսեք՝ այսօր ինչ է կատարվում, 2 կողմն էլ պատրաստվում է բախումների, մենք առաջարկել ենք հետաձգել քարոզարշավը, մինչեւ ստեղծվի առողջ քաղաքական եւ քաղաքավարական միջավայր: Մենք այս քարոզարշավին չենք էլ ուզում մասնակցել, որ այս ատելության մթնոլորտի մաս չդառնանք»,- ասաց Արտակ Սարգսյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն