screenshot-2026-05-26-202817-1779813003989-1540x_

Ավիրել բանակը, հրահրել պատերազմ, հետո ասել «ավերա՞կ է» դա․ Քոչարյանը՝ Փաշինյանին

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Սյունիքի մարզի Կապան համայնքում կայացած քարոզարշավի ժամանակ անդրադարձել է Փաշինյանի՝ բանակի մասին այսօրվա հայտարարությանը։

««Ավերակ» անվանել այն բանակը, որը եղել է մարտունակ, որը անսասան է պահել Հայաստանի և Արցախի սահմանները, ավիրել այդ բանակը, հրահրել պատերազմ, տալ 5000 կորուստ 12 հազար վիրավոր և հետո ասել, որ ավերակ է դա։ Այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ՝ գուցե հիշողություն»,- ասել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր բնակավայրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել էր․ «Այնքան բամբասեցին, թե բանակը քանդել ենք։ Մենք ոչ թե բանակը քանդել ենք, այլ իրենց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել և զրոյից ստեղծել ենք բանակ։ Եկեք Հանրապետության հրապարակ և տեսեք այդ բանակը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն