Ռուսաստանում բանկերն ինքնուրույն կկարողանան ԱԹՍ-եր վնասազերծել | azatutyun.am

Ռուսաստանում բանկերն ինքնուրույն կկարողանան ԱԹՍ-եր վնասազերծել | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանում օրենք է ընդունվել, որը Կենտրոնական բանկին և ֆինանսական այլ մարմինների թույլ է տալիս հակաօդային պաշտպանության համակարգեր կիրառել ուկրաինական անօդաչուները վնասազերծելու համար՝ առանց հատուկ ծառայությունների միջամտության, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ռուսաստանի Պետական դումային։

ՀՕՊ համակարգեր կտեղակայվեն ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ երկրի խոշորագույն բանկի՝ «Սբերբանկ»-ի և Ռուսինկասացիայի տարածքներում։ Այս հաստատությունների աշխատակիցներին կթույլատրվի նաև զենք կրել։

Այս հաստատությունները սեփական միջոցներով կհոգան ՀՕՊ համակարգի ծախսերը, РБК-ի փոխանցմամբ՝ հայտնել է Պետական դումայի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Անատոլի Աքսակովը։

Ռուսաստանի ամենաազդեցիկ գործարար միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ ընկերությունները պատրաստ են ֆինանսավորել տեխնիկայի և էլեկտրոնային համակարգերի գնումները՝ իրենց ենթակառուցվածքներն ԱԹՍ հարվածներից պաշտպանելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն