a9ve93llgcfnbcxd

«Մենք որևէ գրություն չենք ստացել». ՏԿԵՆ-ը՝ Հայաստանին բնական գազի մատակարարման համաձայնագիրը չեղարկելու մասին | news.am

Ռուսական «Կոմերսանտ» թերթը գրել է, որ ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել 2013-ի դեկտեմբերին ստորագրված՝ Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Ըստ թերթի՝ այդ մասին մասին նշված է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հասցեագրված նամակում («Կոմերսանտը» տեսել է մայիսի 25-ով թվագրված դիմումի պատճենը)։

Անդրադառնալով թերթի հրապարակմանը, ՏԿԵՆ-ից հայտնել են, որ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ռուսական կողմից որեւէ գրություն կամ նամակ չի ստացել Հայաստանին բնական գազի մատակարարման մասին համաձայնագիրը չեղարկելու վերաբերյալ։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնել է ՏԿԵ նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն