factor.am ԱՄՆ-ը մերժել է վիզա տրամադրել Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Ալիմովին, որը պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկումներին։ Այս մասին հայտնել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, գրում է Meduza-ն։
Նա պարզաբանել է, որ ռուսական պատվիրակությանը հրավիրել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, որը մայիսի 1-ից նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանը վիզայի մերժումը դիտարկում է «ոչ միայն որպես Վաշինգտոնի կողմից իր պարտավորությունների խախտում», այլև որպես «Չինաստանի նախագահության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում