vl-putin-p-asinyan

Կրեմլը հայտնում է, որ առաջիկայում Պուտինի և Փաշինյանի շփում չի նախատեսվում | factor.am

factor.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջիկայում  պլանավորված չէ։ Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Ոչ, դրանք (շփումները) վերջերս են եղել, ուստի նման ծրագրեր չկան»,- ասել է նա Աստանա թռչելուց առաջ, որտեղ այս շաբաթ պետք է տեղի ունենա ԵՏՄ գագաթնաժողովը։

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի նախագահի հետ։ Նրանց հաջորդ հանդիպումը, ըստ Փաշինյանի, նախատեսված է հունիսին։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու  Աստանայում կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովին։ Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն