Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին. քննարկել են հետագա համագործակցության հարցը | news.am

Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, աշխարհի առաջատար տնտեսագետներից՝ Աբհիջիթ Բաներջիին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի կայքից:

Վարչապետը ողջունել է պարոն Բաներջիի այցը Հայաստան և կարևորել համագործակցությունը քաղաքականությունների մշակման, ծրագրերի ազդեցությունների գնահատման և այլ ուղղություններով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունն իրականացնում է մեծածավալ բարեփոխումներ, որոնք ներառում են բոլոր ոլորտները։ Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՀՀ Կառավարության տարբեր մարմինների, Կենտրոնական բանկի և Աբհիջիթ Բաներջիի միջև ակտիվ երկխոսության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Աբհիջիթ Բաներջին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցությունը հայաստանյան գործընկերների հետ՝ բարեփոխումներն առավել արդյունավետ առաջ մղելու նպատակով։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն