vidqpovyo7o1fo41dumxs0b1toq4yuibajwnauzc

Զելենսկին Թրամփին հրատապ նամակ է ուղարկել՝ զգուշացնելով Ուկրաինայի հրթիռային պաշտպանության կրիտիկական պակասի մասին | armenpress.am

armenpress.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ նախազգուշացնելով երկրի օդային պաշտպանության համակարգերի, մասնավորապես՝ հակաբալիստիկ հրթիռային հնարավորությունների վատթարացող պակասի մասին։ Այս մասին տեղեկացնում է Kyiv Independent պարբերականը։

Նամակը ուղղվել է ԱՄՆ-ի նախագահին այն բանից հետո, ինչ Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայի վրա զանգվածային օդային հարձակումների և Կիևի դեմ հեռահար հարվածների նոր ալիքի մասին։

«Երբ խոսքը հրթիռներից օդային պաշտպանության մասին է, մենք հույսը դնում ենք մեր ընկերների վրա։ Երբ խոսքը բալիստիկ հրթիռներից պաշտպանության մասին է, մենք գրեթե բացառապես հույսը դնում ենք Միացյալ Նահանգների վրա»,- ասվում է նամակում:

«Իսկապես դժվար է, երբ խոսքը վերաբերում է հակաբալիստիկ պաշտպանությանը», – Kyiv Independent-ին ասել է թեմային ծանոթ մի պաշտոնյա։ Նրա խոսքով՝ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան նամակը հասցրել է Սպիտակ տուն, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին և Կոնգրեսի այլ անդամներին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն