ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության օրվա առթիվ | armenpress.am

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության օրվա առթիվ | armenpress.am

armenpress.am Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության օրվա առթիվ։

Դեսպանության տարածած շնորհավորական խոսքում ասված է․

«Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ։

Մաղթում ենք բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք»։

Մայիսի 28-ին նշվում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդը, ապրելով իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը, կարողացավ համախմբվել պետություն ունենալու վեհ գաղափարի շուրջ, հավատալ իր ուժին ու ոտքի կանգնել՝ կերտելով անկախ հանրապետություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն