kallas

Կալլասը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տարհանել է դիվանագետներին Կիևից ՌԴ-ի սպառնալիքներից հետո․ Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքում է | factor.am

factor.amԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ամերիկացի դիվանագետները լքել են Կիևը՝ Ռուսաստանի կողմից հարվածելու սպառնալիքներից հետո, գրում է Meduza-ն։

Կալլասը լրագրողներին ասել է, որ ուկրաինական կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ «բոլոր դեսպանատները, բացի մեկից, մնում են Ուկրաինայում։ Ամերիկան ​​հեռացել է»։ ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Կիևին հարվածելու մասին Ռուսաստանի սպառնալիքները վախեցնելու փորձ են, ինչը, նրա խոսքով, չի աշխատի։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, սակայն, չի հաստատել Կալլասի հայտարարությունը:

«Դա ճիշտ չէ»,- ՌԲԿ Ուկրաինան մեջբերել է նախարարության ներկայացուցիչների խոսքերը։

Մինչդեռ Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը հայտնել է, որ ամերիկացի դիվանագետներն իսկապես լքել են Կիևը: Նա պնդել է, որ ամերիկացիները տարհանվել են նախքան Ռուսաստանը մայիսի լույս 24-ի գիշերն Ուկրաինային հարվածներ կհասցներ անօդաչու թռչող սարքերի, բալիստիկ և թևավոր հրթիռների, ինչպես նաև «Օրեշնիկ» հրթիռների օգտագործմամբ:

Շարիւնակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն