նիկոլ թրամփ

ԱՄՆ-ն կօգնի Հայաստանին ստեղծել երկրի նոր երկրաբանական քարտեզը․ Փաշինյան | news.am

news.am ԱՄՆ-ն կօգնի Հայաստանին ստեղծել երկրի նոր երկրաբանական քարտեզը։ Այս մասին մայիսի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթին վերաբերող հարցին, որը վերաբերում է օգտակար հանածոների և հազվագյուտ հողային միներալների արդյունահանմանն ու մշակմանը։

Փաշինյանի խոսքով՝ վերջին տարիներին ոլորտն էականորեն փոխվել է, և այն միներալները, որոնք 40-50 տարի առաջ զուտ երկրաբանական հետաքրքրություն էին ներկայացնում, այժմ հսկայական նշանակություն են ձեռք բերում տնտեսության, արհեստական բանականության (ԱԲ) և տիեզերական տեխնոլոգիաների բնագավառում։

«Հիմա ընդերքը միշտ չէ, որ հորատում են։ Տիեզերական տեխնոլոգիաների օգնությամբ սկանավորում են հողի շերտերը։ Ըստ էության, խոսքը ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ստեղծման մասին է»,- պարզաբանել է Փաշինյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն