1703562808_4367853

Հայաստանի զարգացող տնտեսությանը ես որևէ սպառնալիք չեմ տեսնում. վարչապետ | 1lurer.am

1lurer.am  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ասուլիսում անդրադարձել է ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու դեպքում տնտեսական ռիսկերին, ԵՄ շուկա արտահանումների պլանավորմանը և տարանցիկ նոր հնարավորություններին։

Լրագրողի հարցին, թե արդյոք կառավարությունը հաշվարկե՞լ է ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերը, քանի որ որոշ տվյալներով՝ առևտրաշրջանառության 40 տոկոս անկում է սպասվում, վարչապետը պատասխանել է.

«Մենք Եվրասիական տնտեսական միությունից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները և մեր ներգրավվածությունը օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար»։

Փաշինյանն ընդգծել է, որ արտահանման ու ներմուծման շուկաների դիվերսիֆիկացիան շարունակվում է, իսկ ԵԱՏՄ ներուժն էլ դեռ ամբողջությամբ օգտագործված չէ՝ որպես օրինակ բերելով Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալը, որը կձևավորվի Ադրբեջանի միջով երկաթուղու բացմամբ։

«Հայաստանի զարգացող տնտեսությանը ես որևէ սպառնալիք չեմ տեսնում։ Ընդհակառակը՝ հիմա Հայաստանի տնտեսության համար բացվում են անծայրածիր հնարավորություններ, որոնց անկյունաքարը TRIPP նախագիծն է»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ նախագիծն առանցքային նշանակություն ունի Արևելք-Արևմուտք էներգակիրների տարանցման ճանապարհին, ինչը միայն տրանզիտի մասով բավարար է ՀՀ բոլոր կարիքները հոգալու համար։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության, 2023թ․/Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստին

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն