6qvfhkkgph4etmuwipytm2oidacr28ndpmtg2jof-1

Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած է՝ կանխելու ցանկացած հեղաշրջման փորձ. վարչապետ | armenpress.am

armenpress.am Հայաստանի իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգերը բավարար չափով կայացած են՝ կանխելու ցանկացած հեղաշրջման փորձ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե եթե իրենից հաղթանակը «գողանան», ինքը պատրաստ է գնալ հեղափոխության։

«Հայաստանի իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած է, որպեսզի բնում խեղդի ցանկացած հեղաշրջման փորձ»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ անիմաստ է մեկնաբանել Քոչարյանի՝ ընտրություններում հաղթելու վերաբերյալ պատկերացումները։

«Եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իր իրականության զգացումը կորցրել, որ մտածում է՝ ինքը Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում կարող է հաղթել, ես դրա վերաբերյալ անիմաստ եմ համարում որևէ մեկնաբանություն անել։ Մնում է միայն կարեկցել այդ մարդուն»,- նշել է նա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն