IMG_3738

Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից ներմուծվող միրգ-բանջարեղենի վրա

Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից արտահանվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման վրա։

Կառույցից նշում են, որ որոշումը պայմանավորված է հայկական մրգերի և բանջարեղենի մատակարարման ոլորտում խախտումների թվի աճով։

Ռոսսելխոզնադզորը պնդում է, որ Հայաստանի իրավասու մարմինը «չի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նախկինում հայտնաբերված խախտումների ուղղությամբ» ։

Նշվում է, որ Ռոսսելխոզնադզորը հայկական ձեռնարկություններում ստուգում է անցկացրել, հայտնաբերվել են մի շարք խախտումներ, ինչը հաստատվում է հայկական մրգերի և բանջարեղենի ներմուծման ընթացքում խախտումները։

Ռուսական կողմը հայտարարել է, որ սահմանափակումը կգործի մինչև «առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան արձանագրության մշակումը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն