Սարդարապատը հիշեցնում է, թե ինչ կարող է անել հայ ժողովուրդը, երբ վտանգված է պետականությունը և երբ միասնական է։ Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սարդարապատի հուշահամալիրում իր ելույթի ժամանակ։
«Այսօր մեզնից զոհողություն չի պահանջվում, ինչպես 108 տարի առաջ էր, այլ ընդամենը՝ սթափ որոշում։ Մենք պարտավոր ենք ինքներս մեզ հարց տալ, թե ինչ երկրում ենք ուզում ապրել և ինչ երկիր ենք թողելու մեր երեխաներին՝ ուժեղ, հայկական, ինքնիշխան պետություն, թե մի տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները։
108 տարի առաջ մեր ժողովուրդը ապացուցել է, որ կարող է պահել և փրկել իր պետականությունը։ Վստահ եմ՝ կկարողանա նաև հիմա»,- նշել է Քոչարյանը։