IMG_3761

«Ռոսսելխոզնադզոր»-ը դժգոհել է հայկական գյուղմթերքի որակից | a1plus.am

a1plus.am «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ վերջին շրջանում Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղատնտեսական արտադրանքը չի համապատասխանել Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության բուսասանիտարական պահանջներին, թեև Ռուսաստանը հայկական գյուղմթերքի հիմնական շուկան է։

Գերատեսչությունից նշել են, որ հնարավոր է՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում լիարժեք իրականացնել իր պարտականությունները, որոնք իրեն են փոխանցվել գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո։

Ռուսական կողմը հիշեցրել է, որ 2019 թվականին Հայաստանում կառավարության կառուցվածքային բարեփոխումների արդյունքում լուծարվել է գյուղատնտեսության նախարարությունը, իսկ ոլորտի պետական քաղաքականության հարցերը փոխանցվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն-ին։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել էր, որ մայիսի 30-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծման վրա։ Բացի այդ, մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակվել էր նաև Հայաստանից ծաղիկների ներմուծումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն