Ռուսները Սև ծովում երեք առևտրային նավի են հարվածել | azatutyun.am

Ռուսները Սև ծովում երեք առևտրային նավի են հարվածել | azatutyun.am

azatutyun.am Ռուսական զորքերը գիշերը Սև ծովում երեք առևտրային նավի են հարվածել, այդ թվում ANT բեռնանավը, որը նավարկում է Վանուատուի դրոշի ներքո և պատկանում է թուրքական ընկերության:

Ուկրաինայի ռազմածովային ուժերի հաղորդագրության համաձայն՝ բեռնված նավը Օդեսայի մարզի նավահանգիստներից մեկից ուղևորվում էր Թուրքիա: Հարվածի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել, անձնակազմի երկու անդամներ վիրավորվել են:

Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի տվյալներով՝ գիշերը անօդաչու թռչող սարքերը հարվածել են Վանուատուի, Կոմորյան կղզիների և Պանամայի դրոշների ներքո նավարկող երեք նավի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն