factor.am Ռուսաստանի զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, հարձակվել են Վանուատուի դրոշի ներքո նավարկող ANT բեռնատար նավի վրա, որը բեռով Օդեսայի նավահանգստից ուղևորվում էր Թուրքիա։ Նավի սեփականատեր երկիրը Թուրքիան է, հայտնել են Ուկրաինայի ռազմածովային ուժերը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Նավի վրա հրդեհ է բռնկվել, որն արագորեն մարվել է։ Աձնակազմի երկու անդամ վիրավորվել է, նրանք տարհանվել են ռազմածովային ուժերի նավակներով և տեղափոխվել բժշկական հաստատություն։
«Ռուսաստանը շարունակում է նպատակային սպառնալ միջազգային ծովային փոխադրումներին՝ հարձակվելով քաղաքացիական ենթակառուցվածքների և առևտրային նավերի վրա»,- ընդգծել է Կիևը։