7qa2sg2lwyg9a3qwrllglioown66okay09k2maui

«Միասնության թևեր»-ը քարոզարշավ է իրականացրել մայրաքաղաքի Զեյթուն վարչական շրջանում | armenpress.am

armenpress.am «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում մայիսի 29-ին Զեյթուն վարչական շրջանում են։

Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արման Թաթոյանը քաղաքացիների հետ հանդիպմանը նշել է, որ հանձնառու է լինել Հայաստանի իրավունքների պաշտպանը։

«Թող բոլորն իմանան, որ Հայաստանը պատասխան տվող ունի և ով հանկարծ կփորձի Հայաստանի, քաղաքացիների իրավունքների «խաթրին» կպնել, պետք է պատասխան ստանա։ Մենք չպետք է ապրենք նվաստացած և մեզ չպետք է ասեն ինչ անենք, այլ մենք բոլորով պետք է համախմբվենք, թև-թևի տանք»,-ասել է նա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն