armenpress.am «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում անցկացված նախընտրական հանրահավաքում հայտարարել է, որ դաշինքի նպատակն է Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, իսկ Վանաձորին վերադարձնել արդյունաբերական կենտրոնի համբավը։
«Մեր մոտեցումն այն է, որ Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր։ Վանաձորը եղել է արդյունաբերական քաղաք, և մենք պետք է այդ փառքը վերադարձնենք այստեղ։ Արդյունաբերական երկիր ունենալու համար անհրաժեշտ է բարձր մակարդակի կրթություն։ Չես կարող ունենալ զարգացած արդյունաբերություն՝ չունենալով որակյալ կրթություն։ Այս բոլոր հարցերը ստանալու են իրենց լուծումը»,- ասել է Քոչարյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում