news.am Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ը չէր միջամտի 44-օրյա պատերազմին։
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քաղաքական գործիչը նշել է, որ իր չվստահելու մասին խոսել է նաև նախկինում։ Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ գրեթե բոլոր անդամների հարաբերություններն Ադրբեջանի հետ ավելի լավ են, քան Հայաստանի։ Քոչարյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ը նման որոշում չէր ընդունի, և Ռուսաստանը (նման որոշման քվեարկության դեպքում՝ խմբ.) կմնար միայնակ։
Երկկողմ (օգնության) մասին հարցին քաղաքական գործիչը նկատել է, որ, որքանով իրեն հայտնի է, համապատասխան ընթացակարգերը չեն կիրառվել։ «Ես այդ հարցը կլուծեի մեկ զանգով»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ իր օրոք նման պատերազմ չէր լինի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում