narek-karapetyan-sevan-4

«Նիկոլ Փաշինյանի դեմ դատական գործընթաց կսկսվի․ պետական դավաճանության մասին լինելու է բաց, թափանցիկ դատ»․ Նարեկ Կարապետյան | aravot.am

aravot.am  «Իր դեմ դատական գործընթաց կսկսվի, և մենք մեր երկրում գործող չորս երկրների լրտեսներին պետք է գտնենք։ Ես իրապես համաձայն եմ, որ լրտեսություն անող գործակալները պետք է բոլոր տեսակի՝ անգամ եվրոպական կոնվենցիաներից դուրս, ենթարկվեն պատասխանատվության»,-փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնում է լրտեսության մեղադրանքով դատի տալ Սամվել Կարապետյանին, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

Հարցին՝ չորս երկրները որո՞նք են, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Ժամանակը կգա, պետական դավաճանության մասին լինելու է բաց, թափանցիկ դատ, որտեղ պաշտպանվողներն ու տուժողներն ունենալու են հավասար իրավունքներ։ Մեր ժողովուրդը կիմանա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն