710059254_1659877308597775_3469966118076503439_n

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Վանաձորում «Դիվան քշելու» ակցիա է իրականացրել

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը մայիսի 30-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում գտնվում էր Վանաձորում։

Արցախ պուրակում քաղաքական ուժը «Դիվան քշելու» ակցիա է իրականացրել։

«Ակցիայի միջոցով մենք ցույց ենք տալիս, թե ինչով են իրականում զբաղվում Ազգային ժողովում բազմած քաղաքական ուժերը` լուրջ դեմքերով իրար վրա շիշ նետելուց ու պարգևավճար ստանալուց անդին»,- հայտնել են կուսակցությունից։

Կուսակցության անդամները կարմիր բազմոցը դրել են անվավոր ինքնագլորի վրա եւ կոչերով անելով շրջել են քաղաքում։ Կուսակցության անդամ Իշխան Գեւորգյանը քաղաքացիներից ներողություն խնդրեց անհարմարության համար՝ ասելով՝ «դուք հիմա ականատես եք լինում Հայաստանի վերջին քաղաքական գործչի դիվան քշելուն»։

Լուսանկարը՝ Վլադիմիր Հովհաննիսյանի ֆեսյբուքյան էջից

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն