23787105_0016001067_1440x900_80_0_1_74ea6eb1853fb781c122e29371db1be1-jpg

Տավուշում 14 դպրոց է փակվում, որոնցից 8-ը՝ սահմանամերձ գյուղերում․ Արամ Մանուկյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  ՀԱԿ փոխնախագահը շեշտում է՝ գյուղերը դատարկվում ու ոչնչանում են, երբ դպրոցները փակվում են։

Տավուշում 14 դպրոց է փակվում, որոնցից 8-ը՝ սահմանամերձ գյուղերում։ Այս մասին ասում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը՝ տեսաուղերձ հրապարակելով Չինարի գյուղից, որի դպրոցը ևս փակվողների շարքում է։
Չինարին համարվում է «ամենասահմանամերձը», երեք կողմից շրջապատված է ադրբեջանական տարածքներով։ Սեպտեմբերից գյուղից 90-ից ավելի աշակերտները ստիպված են լինելու հարևան գյուղ գնալ։

«8 սահմանամերձ գյուղերի դպրոցներ փակվում են Տավուշի շրջանում, և էդտեղ ապրում է մոտ 13 հազար մարդ։ Գյուղական բնակչության 17 տոկոսը, որոնց դպրոցները փակվում են, կազմում են էս 14 գյուղերը։ Ուզում եմ հարցնել էս փակողներին. ինչո՞վ եք մտածել, որ էս ձևի գյուղը՝ սահմանամերձ և մնացած 8 գյուղերը պետք է ոչնչանան ձեր որոշումների արդյունքում։ Գյուղը ոչնչանում է, երբ որ արդեն դպրոցում աշակերտ չկա, դպրոցը փակվում է։ Նայեք` ինչ շքեղ վերանորոգված, նորմալ դպրոց է։ Հարցնում եմ՝ ինչի՞ եք փակում էս դպրոցը։ Սահմանամերձ գյուղը ոչնչացնելու ծրագի՞ր ունեք»,- ասում է Մանուկյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն