ռոբերտ քոչարյան

Ատելության մթնոլորտում իրեն լավ է զգում, հոգեկան խանգարման նշան է սա. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

«Այս քարոզարշավը Հայաստանի պատմության մեջ իշխանությունը վերածեց ամենից կեղտոտ քաղաքական գործընթացի։ Սա, կարծում եմ, տեսնում են բոլորը։ Սա մարմնավորում է ստախոսություն, լկտիություն, սպառնալիքներ, հայհոյանքներ, որոնք վայել չեն նորմալ քաղաքական պրոցեսի, նորմալ երկրի համար»,- մայիսի 30-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այդ մշակույթը հաստատել է հենց Հայաստանի Հանրապետության վարչապետը։

«Այս իշխանությունը քայլող ատելություն է՝ ոտից գլուխ, և ուզում է այդ ատելությամբ թունավորել բոլորին, որովհետև ատելության մթնոլորտում ինքն իրեն լավ է զգում, ոգևորվում է։ Ոգևորվում է նրանից, որ մարդիկ իրար գզում են, ընտանիքներն են բաժանվում, հարևանը հարևանի հետ չի խոսում. սա է իր այսպես աշխուժությունն ու իստերիկ վիճակը պահող գործոնը։ Սա նորմալ չէ, սա հոգեկան խանգարման հատկանիշ է, որը բոլորիս առաջ ուղղակի ակնհայտ է։ Պատրա՞ստ ենք մենք գնալ նման մարդու հետևից»։

Քչարյանի խոսքով՝ այս ամեն ինչի մեջ կա մեկ դրական գործոն։ 

«Վերջապես մենք պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրն ամուր պահելու համար։ Չի կարելի անել որևէ քայլ, որը թուլացնում է քո երկիրը, որը բաժանում է քո հասարակությունը։ Դրա համար չի կարելի ստել, չի կարելի ֆեյքերով առաջնորդվել, չի կարելի ատելություն սերմանել. սա դաս է մեզ բոլորիս համար, սա դաս պետք է լինի մեր ժողովրդի համար։ 

Դաշինքի ղեկավարը հույս է հայտնել, որ ժողովուրդը հասկացել է նաև, թե ինչ կարգի մարդիկ չպետք է լինեն իշխանության գլխին։

«Այս ութ տարին բոլորիս համար խայտառակության տարիներն էին։ Եվ այս էջը մենք պետք է փակենք։ Պետք է վերականգնենք մեր արժանապատվությունը՝ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի արժանապատվությունը, և պետք է անել ամեն ինչ՝ ուժեղացնելու համար, վերականգնելու համար այն կորուստները, որոնք երկիրն ու ժողովուրդն ունեցան այս տարիների ընթացքում»,- նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն