0b38080d-fe47-43db-cf13-08de3c914337_cx0_cy2_cw0_w1023_r1

Իրանի վերջին շահի որդին ժամանել է Օդեսա | azatutyun.am

azatutyun.am Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավին ժամանել է Օդեսա՝ մասնակցելու Սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերով համաժողովին, հաղորդել են Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն և ТСН-ը՝ հղում անելով տելեգրամյան ալիքների:

Այս տարվա մարտին Փահլավին հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և քննարկել իրավիճակը Իրանում և տարածաշրջանում:

Black Sea Security Forum-ը մեկնարկել է երեկ, 1200 մասնակիցները Ուկրաինայից են, Եվրոպայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից, նրանց թվում քաղաքական գործիչներ են, դիվանագետներ, զինվորականներ, փորձագետներ և լրագրողներ:

Ռեզա Փահլավին Իրանի վերջին շահ Մոհամմեդ Ռեզա Փահլավիի որդին է և պետք է ժառանգեր գահը, սակայն 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո երկրում միապետությունը տապալվեց, շահի ընտանիքը վտարանդի դարձավ: Ինքը Ռեզա Փահլավին ուսանել է ԱՄՆ Ռազմաօդային ակադեմիայում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն