Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մայիսի 30-ին անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։
«Ռուսաստանն այժմ շատ ավելի բացահայտ է սպառնում իր մյուս մերձակա երկրներին, քան նախկինում։ Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսեց այն, ինչ ասվեց Հայաստանի հասցեին, որի ժողովուրդը միակն է, ով ունի որոշում կայացնելու իրավունք և ինքը կընտրի իր երկրի ապագան։ Այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանին չի վերաբերում։
Ոչ ոք չի կարող մնալ առանց աջակցության. Եվրոպան իրավունք չունի կորցնելու իր ժողովուրդներից և ոչ մեկին, անտեսելու որևէ երկիր։ Հայաստանը պետք է աջակցություն ստանա։ Մոլդովան պետք է աջակցություն ստանա։ Մերձբալթյան երկրները։ Ադրբեջանը պետք է աջակցություն ստանա։ Մենք պետք է ուղիներ գտնենք նաև Վրաստանի ժողովրդին աջակցելու համար, և սա համաեվրոպական համատեղ խնդիր է։ Ոչ ոք չպետք է կորսվի»,- գրել է Ուկրաինայի նախագահը «X» սոցիալական ցանցում։