news.am Հենց տեսան, որ մեր վարկանիշն աճում է, մեր դեմ սկսեցին կեղտոտ քարոզչություն իրականացնել։ Այս մասին մայիսի 31-ին Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
«Ամեն ինչ անում են ընտրողներին մոլորության մեջ գցելու համար։ Սուտ են տարածել, թե իբր մենք միավորվելու ենք իշխանությունների հետ կամ մեր ձայները տալու ենք նրանց։ Սա բացարձակ սուտ է, կեղտոտ քարոզչություն։
Բնակչության վրա փորձում են ազդել ոչ միայն վախ ներշնչելով, այլև մեր դեմ կեղտոտ քարոզչություն իրականացնելով։ Սոցցանցերում հայտնվել են էջեր, որոնք մեր դեմ սուտ քարոզչություն են անում»,- նշել է Թաթոյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում