«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Հրազդանում և Չարենցավանում | armenpress.am

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Հրազդանում և Չարենցավանում | armenpress.am

armenpress.am «Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել են Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում։

«Նոր ուժ»-ի ներկայացուցիչները՝ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության գլխավորությամբ շրջել են Հրազդանի և Չարենցավանի փողոցներում, շփվել քաղաքացիների հետ, նրանց ներկայացրել իրենց կուսակցության նախընտրական ծրագիրը։

Հայկ Մարությանը քաղաքացիներին հիշեցրել է, որ իրենց ուժի քվեաթերթիկը 5-րդն է՝ կոչ անելով քվեարկել իրենց օգտին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն