wplfg6sauarokbdv0io9eox8nn2ci2mq04344uf1

Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է խաղաղության իր պատկերացումը իշխանության գալու դեպքում | armenpress.am

armenpress.am «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոստանում է Ադրբեջանի հետ երաշխավորված ու արժանապատիվ խաղաղություն, եթե իր գլխավորած ուժը կարողանա հաջողության հասնել հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում։

Քոչարյանը վստահեցրել է, որ Ադրբեջանը իր ղեկավարած Հայաստանի վրա չի հարձակվելու։

«Ես լավ գիտեմ և՛ պատերազմի գինը, և՛ խաղաղության արժեքը։ Կարող եք վստահ լինել՝ Ալիևը իմ ղեկավարած Հայաստանի վրա չի հարձակվի։ Դա ապացուցված փաստ է։ Խաղաղությունն անպայման լինելու է․ երաշխավորված, արժանապատիվ խաղաղություն»,- հայտարարել է Քոչարյանը «Հայաստան» դաշինքի հրապարակած քարոզչական հոլովակում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն