6beb6912-3a2a-42cb-6049-08de3c91433d_w1023_r1

Խերսոնի հարավում երեխա է զոհվել, 11 մարդ՝ վիրավորվել, ըստ ՌԴ պաշտոնյայի | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինական անօդաչուն հարվածել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող հարավային Խերսոնի բազմաբնակարան շենքի, զոհվել է մեկ երեխա, 11 մարդ վիրավորվել է, հայտնել է Խերսոնի Մոսկվայի կողմից նշանակված նահանգապետ Վլադիմիր Սալդոն։

Նրա խոսքով՝ անօդաչուի թիրախում Ազովի ափի Հենիչեսք քաղաքն է եղել։

Իսկ Ուկրաինայում 40 հազար մարդ առանց հոսանք է մնացել Ռուսաստանի հետ սահմանակից Չերնիգովի շրջանի վրա ռուսական հարձակումից հետո։

Նախօրեին հաղորդվել էր, որ ՌԴ Սարատովի մարզում անօդաչուի գրոհից հետո «քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ են վնասվել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն