Снимок экрана 2026-06-01 123328

TRIPP-ը ստորագրելը չի նշանակում, որ հաղորդակցության ուղիները կաշխատեն ՀՀ-ի օգտին. Քոչարյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru «Թրամփի ուղի» նախագծի իրականացումն առաջին հերթին ուժեղ քարոզչական քայլ է՝ ուղղված Հայաստանի և Իրանի միջև լարվածության ու անվստահության մթնոլորտի ստեղծմանը, ինչպես նաև յուրօրինակ խայթոց է Ռուսաստանին։ «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ դժվար է հասկանալ` ինչպես է երկաթգծի 42 կիլոմետրանոց հատվածը վերածվել մոլորակային մասշտաբի նախագծի։

«Խոսքը մի ճանապարհի մասին է, որը միացնում է Ադրբեջանն ու Նախիջևանը։ Ավելին` այդ հարցն ամրագրված էր դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության 9-րդ կետում։ Հիմա դա ստացել է TRIPP անվանումը և ուղեկցվում է լայնամասշտաբ գովազդային արշավով», – նշել է Քոչարյանը։

ՀՀ 2–րդ նախագահի գնահատմամբ՝ նախագծում ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 100–150 միլիոն դոլար, ընդ որում՝ Հայաստանի մասնաբաժինը մոտ 26% է։ Քոչարյանը համոզված է, որ ֆինանսական առումով սա այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանին։ Ավելին` երկրի նախկին ղեկավարը չի տեսնում նաև ամերիկյան շահը։ Նա մանրամասնում է, որ սովորաբար այնտեղ, որտեղ կան ԱՄՆ-ի լուրջ շահեր, հայտնվում են ռազմաբազաներ՝ Վաշինգտոնի համար ստանդարտ ուղեկցող մեխանիզմներ։

Քոչարյանն ուշադրություն է դարձրել նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի հարաբերականորեն փոքր ծավալին։

Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի հիմնական հետաքրքրությունը կապված է հայ-իրանական սահմանին ներկայություն ունենալու հնարավորության հետ, քանի որ Իրանի հետ սահմանակից գրեթե բոլոր մյուս պետություններն արդեն հագեցած են ամերիկյան ռազմական ներկայությամբ։

Խոսելով բուն TRIPP նախագծի մասին՝ Քոչարյանն ընդգծել է, որ դրա իրականացումն ինքնին դեռևս չի երաշխավորում օգուտներ Հայաստանի համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն